Ողբերգական դեպք Երևանում. Նորք Մարաշի ամառանոցներին հարակից ձորից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցների ձորում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 15 հատուկ նշանակության փրկարարական ջոկատի ծառայողները՝ հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։ Փրկարարները ճոպանի միջոցով ձորից դուրս են բերել դին և տեղում դատաբժիշկը, զննելով այն, հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդուարդ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video) Ալիևին միացրին, որ Երևանի կենտրոնում հաթաթա տա․ Նիկոլը հավերժ չի, գնալու՛ է․ Հայկ Մամիջանյան (video) Ինչպես է Ալիևը «մունաթ» գալիս եվրոպացի լիդերների վրա․ Նիկոլը լուռ է (video) Պետք է ամեն ինչ անենք՝ ճգնաժամերը չկրկնվեն․ Իտալիայի վարչապետի ակնարկը (video) Լսե՛ք Ալիևի այսօրվա խայտառակ խոսքն ու մի՛ գժվեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ լսեք՝ ժողովրդավարություն գոյություն չունի Հայաստանում․ Սամվել Հակոբյանը՝ եվրոպացի առաջնորդներին (video) Վաղը սրանք կգնան, իսկ մենք կմնանք մեր պրոբլեմների բեռով. փաստաբան Դուք հասկանու՞մ եք՝ մեր զավակներին պատրաստում են, որ կռվեն Ռուսաստանի դեմ․ Հայկ Նահապետյանի ահազանգը (video) Էս ակվարիրումի ձկների նման ԵՄ առաջնորդներին մեկուսացրել եք ու ջանջիգյար անում․ Արմեն Աշոտյան (video) Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը Արցախը հանձնողները պետք է պատասխան տան, այստեղ ուղղակի ներում չի կարող լինել․ Ռոբերտ Քոչարյան (video) Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով Ալիևի խայտառակ ելույթը լսեցի՞ք․․․ դե պատասխան տվեք․ Էդուարդ Շարմազանով (video) Մաքսիմ Գալկինը Երևանում է «Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը Դուք էս խայտառակության համար պատասխան եք տալու, Նիկոլին եք փրկու՞մ․ Արմեն Աշոտյան (video) Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Լարված իրավիճակ մարզահամերգային համալիրի մոտ. միջադեպ արցախցիների ակցիայի ժամանակ (video) Լարված իրավիճակ․ ոստիկանները պատ են կազմել ու խանգարում են բողոքի ակցիայի մասնակիցներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am