Բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում. Վ. Սարգսյան/video/
«Ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում : Շարունակում եմ պաշտոնավարել, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար: Ես հայտարարել եմ ու նորից կրկնում եմ՝ անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարական, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար, սա ասում եմ Հայաստանի մարտահրավերների պայմաններում։ Որևէ բան ինձ չի կարող իմ պարտականություններից հետ պահել, մինչև ես չիմանամ, թե ով է ստանձնում այդ պարտականությունները», — այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։ hayeli.am-ի տեսանյութը՝քիչ անց
