Էրդողանը քննադատել է Թրամփին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: «Կորցնողը լինելու է ԱՄՆ-ն, քանի որ նա հրաժարվում է հավատարիմ մնալ համաձայնությանը»,- հայտարարել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ այդ քայլի հետևանքով հնարավոր զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության վրա:
