Դավիթ Հարությունյանը վերանշանակվե՞ց
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը չի վերանշանակվել նույն պաշտոնում։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Դ.Հարությունյանի նշանակման մասին ուղարկված հաղորդագրությունը տեխնիկական խնդրի հետևանք է։ «Դ.Հարությունյանի նշանակման հրամանագիրը ստորագրված էր ապրիլի 20-ին: Տարածվել է հին հրամանագիր», - փոխանցեցին նախագահի մամուլի ծառայությունից:
