Ծառուկյանի առաջին կսմիթը Փաշինյանին

Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան համագործակցությունը դեռ միս ու արյուն չի ստացել, դեռ չի ձեւավորվել ապագա կառավարությունը, որը Փաշինյանը խոստացել է դարձնել ազգային համաձայնության , սա էլ ենթադրում է պորտֆելներ Ծառուկյան դաշինքի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչներին, բայց արդեն առաջին խլրտոցներն են նկատվում։ Այսօր խորհրդարանում Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով 15 միլիարդ դոլարի ներդրման խոստումի մասին հարցին՝ պատրաստվում է Փաշինյանի ղեկավարած կառավարության գործունեության ընթացքում իրականություն դարձնել ներդրումների մասին խոստումը։ Հիշեցնենք, որ 2017 թվականին նախընտրական շրջանում 15 միլիարդ դոլար ներդրումների խոստման մասին հայտարարեց Ծառուկյանը, ասելով, որ այդ ժամանակահատվածում իր գործընկերները ԱՄԷ-ից, եվրոպական երկրներից զանգահարել էին ու ասել, որ վստահում են իրեն և պատրաստ են 50 միլիար դոլար ներդրում անել:Ծառուկյանը պատասխանեց, որ ներդրումներ կլինեն, բայց դրանց չափը կախված է նրա կառավարության ներկայացրած ծրագրից: Ինչ վերաբերում է 15 եւ ավելի միլիարդ դոլարի ներդրումներին, ապա Ծառուկյանը հիշեցրեց իր հայտարարությունը հիմա էլ ուժի մեջ է, բայց եթե ինքը 50+1 հավաքի խորհրդարանում եւ իշխանություն ստանձնի։ Բայց մենք հիշում էինք, որ բառացիորեն մի քանի օր առաջ Ծառուկյանի շրջապատից տեղեկություններ էին տարածվում, որ նա պատրաստ է այդ ներդրումները կատարել։ Բայց ամեն ինչ այսքանով չավարտվեց։ Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իր ղեկավարած կառավարությունում օլիգարխներ չեն լինելու ու ինքն ամեն ինչ անելու է բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու համար, Ծառուկյանը մի քանի անգամ պնդեց, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից․ «Ծառուկյանը երբեք ու երբեք քաղաքականությունը չի ծառայեցրել, չի համարել իր համար բիզնես, և քաղաքականությունով չի զբաղվում, որ կարողանա իր բիզնեսը ավելի զարգանա, բարգավաճի: Ծառուկյանը միշտ էլ, հակառակը, պիտանի է եղել հնարավորություն ու պայման ստեղծելու, որ կարողանանք մեր նպատակներին հասնել»։ Նա ընդունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ու ասում, այն քաղաքական գործիչները, որոնք քաղաքականությունը համարում են իրենց համար բիզնես և ծառայեցնում են իրենց բիզնեսի զարգացման, մենաշնորհ ձեռք բերելու համար, չպետք է լինեն քաղաքականության մեջ: Հիշեցմանը, որ Հայաստանի Սահմանադրությունն է արգելում, որպեսզի պատգամավորը զբաղվի գործարարությամբ, Ծառուկյանը պատասխանեց. «Ամերիկայի պես երկիրը, որը համար առաջինն է աշխարհում, այսօր ո՞վ է իրենց նախագահը: Կարող ա Սահմանադրություն գրողը սկի չի հասկացել ինչ ա գրել: Բայց ես այսօր ասում եմ՝ Թրամփը ԱՄՆ նախագահն է եւ Օբամայից ավելի էֆեկտիվ ու արդյունավետ է այս ճգնաժամի ժամանակ»: Հարցին՝ արդյոք Ծառուկյանն էլ նման նպատակ ունի, որ Թրամփի օրինակն է բերում, վերջինս պատասխանեց․ «Ես ասում եմ՝ Ծառուկյանն այդպիսի նպատակ չունի, չի ունեցել: Եթե Ծառուկյանն այդպիսի նպատակ ունենար, ես անցյալ անգամ էլ ձեզ ասացի՝ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից քաղաքական գործիչներով, արվեստով, մշակույթով, կրթությունով, փոքր ու միջին բիզնեսով, գործարարներով առաջարկել են Ծառուկյանին թեկնածու դնելը: Բայց Ծառուկյանն ասել ա՝ ես չեմ ցանկանում եւ հիմնականը հարգում եմ իմ ժողովրդին եւ ժողովրդի որոշումը: Եթե Ծառուկյանը ցանկանար, կարող էր, եթե առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց, մենք մեր թեկնածությունը դնեինք: Բայց ես հարգում եմ իմ ժողովրդին, այդպիսի ցանկություն չունեմ, չեմ էլ ուզում այդպիսի ծանրության տակ մտնել»: Ծառուկյանը եզրափակեց՝ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, Ծառուկյանն էլ իր թեկնածությունը կդնի. «Մենք քաղաքական ուժ ենք, որը քսան տարի լիարժեք արել ենք, անում ենք, անելու ենք»: Ինչպես ասում են՝ կենացները նոր-նոր են քաղցրանում եւ Ծառուկյանը իր թիմին լրջորեն պատրաստում է արտահերթ ընտրությունների, չի շտապում ընկրկել Փաշինյանի հայտարարություններից, առավել եւս վախենալ ու հայտարարել ներդրումների մասին։ Ճիշտ հակառակը, նա ասում է, որ կտեսնեք այդ միլիարդները, երբ Ծառուկյանին ցանկանաք տեսնել իշխանություն։ Այնպես որ, առաջիկա ամիսներին ոչ այնքան այս ուժերի մեջ համագործակցություն ենք տեսնելու, որքան մրցակցություն։ Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am