«Հայաստանում պատմական իրադարձություններ տեղի ունեցան». Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի ԱԳՆ-ի՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի դեպարտամենտի տնօրեն Անդրեաս Պեշկեն Twitter-ի իր էջում մեկնաբանել է ՀՀ վարչապետի ընտրությունները: «Պատմական օր էր Հայաստանի համար: Խաղաղ ցույցերից հետո խորհրդարանը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին: Նրա առջև մեծ խնդիրներ են դրված, քանի որ ժողովուրդն ակնկալիքներով և հույսերով լի է»,- գրել է գերմանացի դիվանագետը:
