«Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: «Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար: Հայաստանի ամբողջ տարածքում տեղի ունեցած խաղաղ և ժողովրդավար շարժումները ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կարելի է լսել ժողովրդի ձայնը: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն երկիրը որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր երազանքն իրակացնելու հնարավորություն: Կեցցե, հայ ժողովուրդը»,-գրել է Մխիթարյանը:
