Սևակ Խանաղյանն չանցավ «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ փուլ
«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը չհաղթահարեց մրցույթի առաջին կիսաեզրափակիչը և չկարողացավ անցնել եզարափակիչ: «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Սևակը ելույթ ունեցավ 16 համարի ներքո, տեղի ունեցավ -մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցան ներկայացուցիչներ 19 երկրից: Հաջորդ փուլ անցան Ավստրիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիտվան, Իսրայելը, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:
