Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Նախատեսված է այցի ընթացքում անցկացնել բարձր մակարդակով հանդիպումներ: Նշենք, որ Էրդողանի գլխավորությամբ մեծ պատվիրակության այցն Ադրբեջան, որը պետք է կայանար փետրվարի 18-ին, հետաձգվել էր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով:
