ՊՆ փոխնախարար Արտակ Դավթյանը հրաժարական է տվել
ՊՆ փոխնախարար Արտակ Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը ընդունվել է վարչապետի նախկին պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
