«Սուս կաց, տո՛». Գարո Փայլանը` Էրդողանին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը:Այս մասին հաղորդում է ermenihaber.am կայքը: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն այդ թեմայով գրառում է արել «Twitter» միկրոբլոգում: «Նա 16 տարի կառավարում է երկիրը։ Իր մի բուռ կողմնակիցներից բացի մեր մյուս քաղաքացիները գտնվում են աղքատության մեջ և պարտքերի տակ։ Եվ նա դեռ ասում է, որ եթե 5 տարի էլ ինձ տաք, ապա դրությունը ավելի կլավանա։ Սուս կաց տո՛»։
