Փաշինյանը հայտնում է՝ երբ է հանդիպելու Պուտինի հետ
Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում: Այս մասին նա ասել է ТАСС-ի թղթակցին: «Իհարկե, ես պլանավորում եմ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին Սոչիում», - ասել է Փաշինյանը՝ պատասխանելով թղթակցի հարցին: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ մայիսի 9-ին կմեկնի Արցախ: Լրագրողների հարցին՝ արդյոք մեկնելու է Արցախի Հանրապետություն, նա պատասխանեց. «Այո՛, վաղը»:
