Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Այսօր՝ մայիսի 8-ին, հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ նոր վարչապետի պաշտոնում: Այդ կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում: Պուտինը հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի աշխատանքը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
