Կարելի էր և հատուկ նշել՝ աշխարհը զարմացավ իշխանության պահվածքով. Արա Բաբլոյան
Մինչ քվերակությունը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարեց, թե վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններից աշխարհը զարմացած էր։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը իր խոսքում ասաց ,որ համամիտ է : «Այո՛, աշխարհը զարմացավ, զարմացավ Հայաստանի պահվածքով, կեցվածքով, բայց, կարծում եմ, որ կարելի էր և հատուկ նշել ՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով, չմիջամտությամբ ու չճնշելով խաղաղ ցույցերը՝ նույնիսկ պահպանելով նրանց տարբեր վտանգներից և տարբեր սադրանքներից:Սա, նույնպես, աշխարհը գնահատեց ու զարմացավ», - ասաց նա։
