Ավտոմատները պետք է լռեն հավիտյան. Փաշինյան

 «Բռնությունն այլևս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում և ընդհանրապես, ներհայաստանյան հարաբերություններում :Ավտոմատները պետք է լռեն հավիտյան, և ժողովրդական կամքի անառարկելիությունը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ պետք է տեղի ունենա հայկական պետականության կայացումն ու հզորացումը», – ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ  Փաշինյանը:
 «Նոր կառավարության առաջնահերթությունը լինելու է Հայաստանում Արցախում և Սփյուռքում ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնություն: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ, տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք զբաղվելու է իր նախընտրած բիզնեսով և վերջ, մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ, օրենքը լինելու է գերակայություն և վերջ», – հայտարարեց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է կատարելու ու ընդգծեց, որ այս ամենին հասնելու են առանց վենդետաների ու առանց սեփականության վերաբաշխման՝ «խստորեն պահպանելով քաղաքացիների շահերը, իրավունքները»:
«Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը այլևս փակված է Հայաստանում և օրենքը հավասարապես պետք է գործի ինչպես քաղաքական համախոհների, այնպես էլ քաղաքական մրցակիցների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական ու կարևոր ուղերձը, որին հավատարիմ պետք է մնանք մինչև վերջ», – հայտարարեց Փաշինյանը:
Նա հորդորեց Հայաստանում ներդրումներ անել ցանկացողներին գալ Հայաստան ու կատարել ներդրումներ. «Ձեր վերադարձի ժամը եկել է: Հայաստանի տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին»:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video) Ալիևին միացրին, որ Երևանի կենտրոնում հաթաթա տա․ Նիկոլը հավերժ չի, գնալու՛ է․ Հայկ Մամիջանյան (video) Ինչպես է Ալիևը «մունաթ» գալիս եվրոպացի լիդերների վրա․ Նիկոլը լուռ է (video) Պետք է ամեն ինչ անենք՝ ճգնաժամերը չկրկնվեն․ Իտալիայի վարչապետի ակնարկը (video) Լսե՛ք Ալիևի այսօրվա խայտառակ խոսքն ու մի՛ գժվեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ լսեք՝ ժողովրդավարություն գոյություն չունի Հայաստանում․ Սամվել Հակոբյանը՝ եվրոպացի առաջնորդներին (video) Վաղը սրանք կգնան, իսկ մենք կմնանք մեր պրոբլեմների բեռով. փաստաբան Դուք հասկանու՞մ եք՝ մեր զավակներին պատրաստում են, որ կռվեն Ռուսաստանի դեմ․ Հայկ Նահապետյանի ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am