Որ պատգամավորն են բացակա ԱԺ-ում
Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ ընտրվելու է ՀՀ վարչապետ: Հատուկ նիստին մասնակցում է 101 պատգամավոր: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան, տեղեկացրեցին խորհրդարանի ԱԺ նիստերի ապահովման բաժնից: Բաժնի փոխանցմամբ՝ բացակա պատգամավորներն են ՀՀԿ-ականներ Կարեն Կարապետյանը, Հերմինե Նաղդալյանը, Գրիգոր Ավարյանը եւ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: Վերջին երկու պատգամավորները մանդատները վայր են դրել:
