Սերժ Թանկյանը խոստացել է մտածել մշտական բնակության տեղափոխվել Հայաստան
«Ես ուզում եմ մի գաղտնիք բացել՝ ճանապարհին ես Սերժ Թանկյանին համոզում էի մշտական բնակության տեղափոխվել Հայաստան: Եվ նա խոստացավ, որ կմտածի այդ մասին»,- Հանրապետության հրապարակում նման հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը:Սերժ Թանկյանը հայտարարության ժամանակ գտնվում էր բեմում՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, և ի պատասխան գլխի դրական շարժում հաստատեց այն:
