ՕԵԿ-ում կտրուկ փոփոխություններ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցությունը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռնել է ներսում լայն փոփոխություններ կատարել: Արթուր Բաղդասարյանը որոշել է կուսկացությունը մաքրելու գործընթաց սկսել և նոր անդամներով ու դեմքերով մասնակցել գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ինչ-որ շանսեր ունենան: Ընդ որում, խոսքն անգամ կարկառուն ՕԵԿ-ականների մասին է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
