Նավթի գինը նվազել է 33 դոլարից
Meduza-ն գրում է ,որ Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում նվազել է մեկ բարելի դիմաց 33 դոլարից: Առավոտյան Brent տեսակի նավթը վաճառվել է մեկ բարելի դիմաց 32.58 դոլարով։ Դա 2.9 տոկոսով քիչ է նախորդ օրվա ցուցանիշից: Նավթի համաշխարհային գների նվազման ֆոնին ռուսական ռուբլին ևս անկում է գրանցել: Նավթի համաշխարհային գների անկումն արագացել է 2015 թվականի վերջից՝ թարմացնելով վերջին 7 տարվա նվազագույն արդյունքը։ Նավթի գնի նվազումը համարվում է ռուսական ազգային արժույթի արժեզրկման հիմնական պատճառը։
