40 տարի անց
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 40 տարում առաջին անգամ վերականգնվելու է Իրանի ու Հարավային Կորեայի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությունը: Նախարարության տարածած հայտարարությունում նշված է, որ երկու երկրների միջև թռիչքներն իրականացնելու է Korean Air ավիաընկերությունը, որը երկրի խոշորագույն ավիափոխադրողն է։ Korean Air-ը դեպի Իրան նոր չվերթների մասին կհայտարարի մոտ ժամանակներս:
