Կարեն Կարապետյանն ասել է, թե ինչով է զբաղվելու հետագայում
Հայաստանի դեռեւս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, որն այդպես էլ չընկալվեց իբրեւ քաղաքական ֆիգուր, օրերս իր խորհրդականների, օգնականների, մտերիմների շրջապատում անկեղծացել է ապագա անելիքների մասին։ Նա ասել է, թե չի կարող այս պահին կանխատեսել, թե ինչ զբաղմունք կունենա մոտ ապագայում, բայց վստահեցրել է, որ քաղաքական էջն այլեւս փակված է, ինքը երբեք քաղաքականությամբ չի զբաղվի։ Մնում է գուշակել, թե երբ էր նա զբաղվել, որ այսուհետ դադարեցնի։
