Բեգլարյանը ճանապարհներ է փնտրում
Մեր տեղեկություններով՝ իշխանափոխության հեռանկարը խառնել է բոլորի խաղաքարտերը, անգամ Սերժ Սարգսյանի մտերիմներն են իշխանության մնալու, նոր քաղաքական իրողություններում դերակատար դառնալու ուղիներ փնտրում։ Մասնավորապես, բավական ակտիվ է Գագիկ Բեգլարյանը, որը նույնիսկ պատեհ շրջանակներում հիշեցնում է իր եւ Նիկոլի նորմալ հարաբերությունների մասին։
