Երկու շաբաթ չենք քնել. Սերժ Թանկյան
Քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանին: Նրան անձամբ դիմավորեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ժամը 21:00-ին նրանք կլինեն Հանրապետության հրապարակում, որտեղ նաև ելույթ կունենան: «Ժամանակը եկել էր։ Երբ գալիս է ժամանակը, ոտքի կանգնի ժողովուրդը, ոչինչ չի կարող կանգնեցնել նրան: Երկու շաբաթ չենք քնել, ուշադիր հետևել ենք Հայաստանի իրադարձություններին։ Ողջ սփյուռքահայությունը ոգով-սրտով ձեր կողքին է։ Երազանք մըն էր, որ հիմա իրականացավ»,- ասել է նա լրագրողներին:
