Պուտինն առաջարկել է վերանշանակել Մեդվեդևին
ՌԴ նախագահ Վլադիմիի Պուտինը Պետդումային առաջարկել է վարչապետի պաշտոնում դիտարկել Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը. հայտնում է «ՌԻԱ Նովաստի»-ն: Ավելի վաղ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը, որից հետո ՌԴ կառավարությունը Սահմանադրության համաձայն հրաժարական է տվել: Ավելի վաղ Պուտինը խոստացել էր նոր վարչապետ նշանակել: Մեդվեդևի վերանշանակման հարցը կքննարկվի վաղը՝ մայիսի 8-ին:
