Սկանդալային վեճ՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում. հայտնի է՝ ովքեր էին վիճում
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ աղմուկ լսվեց, 2 ՀՀԿ-ական միմյանց քաշքելով՝ դուրս եկան պատշգամբ, սակայն նրանց անմիջապես գործընկերները ներս տարան: Այդ ընթացքում հաջողվեց տեսնել միայն, որ նրանցից մեկը Գագիկ Բեգլարյանն է: Այնուհետև պարզվել է, որ մյուս ՀՀԿ-ականն էլ Գևորգ Կոստանյանն է: Վերջինս բարևել է Բեգլարյանին, իսկ նա էլ հայհոյել է Կոստանյանին, և սկսել է քաշքշուկ: Սկսել են միմյանց քաշքշել, Տարոն Մարգարյանն է փորձել բաժանել կռվողներին:
