Այդ ամենի թիկունքում հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն է. Սահակ Մինասյան
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: «Հրաժարական չեմ պատրաստվում տալ որևէ մեկի հորդորով կամ պատվերով... Կոռուպցիոն սկանդալներ պարբերաբար եղել են բուհում մինչև իր գալը, կալանավորվել են մարդիկ կաշառքի համար, իսկ այս շրջանում չեն եղել»,-ասել է Սահակ Մինասյանը: Ռեկտորը նշել է, որ իր հրաժարականի պահանջ մի քանիսն են ներկայացնում, որի պատճառն աթոռակռիվն է, իսկ այդ ամենի թիկունքում հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն է:
