Խաչատուր Սուքիասյանը առաջին փոխվարչապե՞տ. մանրամասնում է գործարարը
«Այդ լուրը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Դա ապատեղեկատվություն է: Խաչատուր Սուքիասյանը նման առաջարկություն չի ստացել եւ նման հարց երբեւէ չի քննարկվել»: Այս մասին, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե քննարկվում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Խաչատուր Սուքիասյանի՝ առաջին փոխվարչապետ նշանակելու հարցը։
