Անդրիաս Ղուկասյանի դատին մասնակցում է նաեւ ԵՄ դեսպան Սվիտալսկին
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը:Այսօրվա նիստում պետք է քննվի Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Այսօրվա դատական նիստին մասնակցելու համար դատարան է եկել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
