Փլուզվել է բնության եզակի հրաշքներից մեկը. տեսաշար
Արգենտինայում փլուզվել է հայտնի հսկա Պերիտո-Մորենո կոչվող սառցադաշտը: Բնական եզակի հուշարձանը միմյանց էր միացնում Արգենտինայի լճի երկու հատվածները՝ յուրահատուկ պատնեշ ստեղծելով, հայտնում է The Guardian-ը: Սառցադաշտը գտնվում էր Լոս Գլասյարես ազգային պարկում և հայտնի զբոսաշրջային տեսարժան վայր էր:
