Սերժ Սարգսյանը ժամանեց Մելիք Ադամյան 2. մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը: Այն արդեն մեկնարկել է, որը վարում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա քիչ առաջ ժամանեց Մելիք Ադամյան 2, մինչ այդ եկել էին նաեւ ՀՀԿ խմբակցության եւ ԳՄ-ի անդամները: Նիստի ընթացքում որոշվելու է, թե պատգամավորները վաղն ինչպես են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին: Հստակեցվելու է կողմ քվեարկողների ցանկը: Armtimes.com-ի տեղեկություններով՝ սովորականի նման նիստից հետո ՀՀԿ խոսնակը լրագրողների հետ ճեպազրույց չի ունենալու: Մանրամասները՝ այստեղ.
