Պուտինը նոր վարչապետ կնշանակի
Մոսկվայում Կրեմլի Մեծ պալատում կայացել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Երդմնակալության արարողության ժամանակ՝ Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանը բարդ ժամանակներ է ապրում, սակայն միևնույն ժամանակ, նշել է, որ մտադիր է բոլոր ջանքերը գործադրել երկրի բարգավաճման համար: ՌԴ սահմանադրության համաձայն՝ երդմնակալության արարողության օրը հրաժարական է ներկայացնում ՌԴ կառավարության ղեկավարը: Արարողությունից հետո Պուտինը կհանձնարարի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել:
