ՀՀԿ-ականներից ո՞վ է քվեարկելու Փաշինյանի օգտին
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն: Ըստ նրա՝ իրենք պատրաստ են լինել նաև ընդդիմություն, բայց որևէ անգամ չեն խանգարելու մեր երկրի հեռանկարային շահերին, երկրի անվտանգության հետ կապված խնդիրներին: Հարցին, թե ՀՀԿ-ն կո՞ղմ է քվեարկելու Փաշինյանի կառավարության ծրագրին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ չկա ծրագիր, չեն կարող ոչինչ ասել: «Կարող է՝ նույն ծրագիրն են բերում, ինչ որ ՀՀԿ-ինն է, մենք ի՞նչ քննադատենք»,- ասաց նա: Թե ո՞վ է քվեարկելու Փաշինյանի օգտին, արդյոք օլիգարխնե՞րը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ դա կքննարկեն այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում, և իրենց որոշումից որևէ մեկը չի շեղվի:
