Քոչարյա՞նն է մայիսի 1-ին ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքում է տեղեկությունները, թե մայիսի մեկի քվեարկության ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճնշում է գործադրել ՀՀԿ խմբակցության վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ չքվեարկեն։ Իմ ղեկավարած խմբակցության վրա ոչ ոք ճնշում չի գործադրում և ես Քոչարյանին վերջին անգամ տեսել եմ 5 տարի առաջ,ասաց խմբակցության ղեկավարը:
