Մոգերինին կայցելի Ադրբեջան
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը հայտնել է,որ Եվ րոպական միության արտաքին քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մոտ ապագայում կայցելի Ադրբեջան: «Այցը նախատեսված է փետրվար- մարտ ամիսներին:Ամեն դեպքում այցը տեղի կունենա մինչ ամառ: Ծրագրի մանրամասները դեռ հայտնի չեն: Դրանց վրա դեռ աշխատում են»,-ասել է նա:
