Պարոն Մինասյան, ամոթ է.ՇՊՀ-ում ռեկտորի դեմ բողոքի ակցիան շարունակվում է
Գյումրիում շարունակվում է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի դեմ բողոքի ակցիան. ուսանողներն ու դասախոսական կազմը հավաքվել են բուհի մոտ և պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։ «Մեր պահանջը քննարկման ենթակա չէ, չենք բանակցում ոչ մեկի հետ, սադրանքների չենք տրվում։ Մեր բողոքը տանում ենք մինչև վերջ։ Սա-հակ, հեռացիր», - հայտարարում են նրանք: «Նրա որոշումներն անքննելի են, նա ամբողջ գումարը ծախսում է ժամանցային միջոցառումների համար։ Պարոն Մինասյան, ամոթ է», -հայտարարեց ուսանողուհիներից մեկը:
