Հայերի դիակները լողում էին Եփրատ գետում․ Թուրքիայում հայտնի երգչի հայկական արմատների մասին թուրք լրագրողի անդրադարձը

Թուրքիայի հայտնի երգիչներից Մյուսլում Գյուրսեսի հայկական արմատների եւ նրա ծննդավայրում՝ Ուրֆայում տեղի ունեցած հայկական կոտորածներին է անդրադարձել Bianet-ի լրագրող Սերդար Քորուջուն։ Akunq. net-ը ներկայացնում է Bianet-ի լրագրողի հրապարակումը Գյուրսեսի հայ լինելու  մասին ենթադրությունը: Թեև այդ պնդումը չի հաստատվել, սակայն հաստատ է, որ «Մյուսլյում Բաբայի» ծննդավայրը եղող տարածքներում, ուր նա 65 տարի առաջ աշխարհ է եկել, Ցեղասպանություն է կատարվել… 2013 թ. մարտի 3-ին, մոտ 5 տարի առաջ վախճանված Մյուսլյում Գյուրսեսը, որի իսկական անունը Մյուսլյում Աքբաշ է, ծնվել էր 1953 թ. մայիսի 7-ին, Ուրֆայի Հալֆեթի գավառին ենթակա Ֆըսթըքօզյու գյուղում: Թեև Գյուրսեսը բազմաթիվ հրապարակումներում հիշատակվում է որպես «թուրքմենական ծագում» ունեցող մեկը, սակայն վերջին շրջանում, հատկապես` իր մահից հետո մի ենթադրություն ի հայտ եկավ, ըստ որի` նա հայկական ընտանիքից է ծագել, որը եղել է Ցեղասպանության ժամանակ իսլամաց(վ)ած հայերից: Հայտնի չէ` այդ պնդումը ճիշտ է, թե ոչ, սակայն անվիճելի փաստ է, որ տվյալ շրջանը մոտ 100 տարի առաջ ենթարկվել է մեծ կոտորածի, և որ որոշ հայկական ընտանիքներ տեղ են գտել իսլամաց(վ)ած հայերի մեջ: Ֆըսթըքօզյու գյուղը, որտեղ ծնվել է Մյուսլյում Գյուրսեսը, Հալֆեթի գավառը, որում ընդգրկված է եղել այդ գյուղը գտնվում է Ռումքալե (Հռոմկլա-Ակունքի խմբ.) գավառից 22 կմ, իսկ Բիրեջիքից` 19 կմ հեռավորության վրա: Այդ երկու բնակավայրերն էլ, ինչպես նաև` շրջակա գյուղերը ենթարկվել են Ցեղասպանության: Պատրիարքարանի արձանագրությունների համաձայն` Այնթափ-Ուրֆա մայրուղու մեջտեղում, Եփրատ գետի ափին գտնվող գավառի կենտրոն Բիրեջիքում 1914 թ. 1.500 հայ բնակչություն էր ապրում: Այս քաղաքը տեղակայված էր Միջագետք հասնել ցանկացողների` Եփրատի վրա գտնվող խաչմերուկում: Ինչ վերաբերում է Ռումքալեին, ապա սույն գավառը 1151-1292 թթ. եղել է կաթողիկոսարան, և ամբողջ գավառում ապրում էին 1500 հայեր: «Երանի~ թե կույր լինեի, և այս աչքերն այդ սարսափահարույց տեսարանների ականատեսը չդառնային» Իսկ հետագա դեպքերը ներկայացված են պրոֆ. Վերժինե Սվազլյանի` թուրքերենով «Բելգե» հրատարակչության կողմից տպագրված «Հայոց ցեղասպանությունը» գրքում հրապարակված Մեծ եղեռնի վերապրողներից Հակոբ Ջըրջըրյանի վկայության մեջ. «Իմ գերդաստանը ծագում է Կիլիկիայի Հռոմկլա, այսինքն` Ռումքալե բնակավայրից… (…) Աքսորի ժամանակ 15 տարեկան էի: Երանի~ թե կույր լինեի, և այս աչքերն այդ սարսափահարույց տեսարանների ականատեսը չդառնային: Ոտքով հասանք Հումուս-Համային: Ճանապարհին թուրքերը, զինվորական ծառայության պատրվակով, հավաքեցին բոլոր հայ տղամարդկանց: Իրականում նրանց տարան Բեռլին-Բաղդատ երկաթուղու շինարարության վրա աշխատելու: Այդ երկաթգիծը հենց նրանց շնորհիվ կառուցվեց: Նրանց աշխատեցնում էին անասունների նման` մտրակների հարվածների ներքո, սոված ու ծարավ թողնելով… Իսկ երեխաներին ու կանանց` ոտքերն ու ձեռքերը կապած վիճակում, շարել էին Եփրատ գետի ափի երկայնքով` ջրում խեղդելու համար…»: Թուրքերենով «Իլեթիշիմ» հրատարակության կողմից լույս տեսած Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի համաձայն` տվյալ շրջանում հայերին ոչնչացնելուց հետո մի խնդիր էր ի հայտ գալիս մնացած բնակչության համար: Փռերում հաց չկար: Որպես այդ հարցի լուծում` Այնթափի հայ հացթուխներին բռնի կերպով ուղարկում էին Ուրֆա և Բիրեջիք: Դրությունը նույնն էր նաև լաստեր կառուցելու հարցում: Թեև օսմանյան բանակը իրաքյան ռազմաճակատը պաշտպանելու համար որոշում է կայծակնային գործողություն ձեռնարկել, սակայն այն շրջանում, որտեղ կարելի էր ուտելիք և ռազմամթերք պատրաստել, «շահթուր» կոչվող լաստանավերը միայն հայերն էին կարողանում կառուցել: Եվ այդ պատճառով Ռաքքայից 2.500 աքսորյալ հայ է ուղարկվում Բիրեջիք: Ողջ մնալու ուղիներից մեկը` փոխել կրոնը Իսկ մեկ այլ պարտադիր պայման, որի միջոցով հայերը կարող էին ողջ մնալ, կրոնափոխությունն էր: Մի ամերիկացի միսիոների` ԱՄՆ-ի հյուպատոս Ջեքսոնին հաղորդած տեղեկության համաձայն` ամենամեծ հայկական խմբին, այսինքն` բիրեջիքցի հայերին նախ կոչ են անում հավատքը փոխել, որից հետո սկսում էր տեղահանությունը: Հայ տղամարդկանց սպանությունից հետո, Ռումքալեի հայերը տեղահանության են ենթարկվել 1913 թ. օգոստոսի 22-ից մինչև 1916 թ. փետրվարի 24-ը` այստեղի գավառապետը եղած Միդհաթ բեյի հրահանգով:  Բիրեջիքցի հայերի շրջանում ևս կային այնպիսիք, ովքեր համարում էին, որ կրոնափոխությունը փրկության միակ ճանապարհն էր: Կարապետ Կապիգյանի վկայության համաձայն` երբ Ռաքքա աքսորված հայերին տվյալ շրջանի մյուֆթին (հոգևոր առաջնորդը-Ակունքի խմբ.) կոչ է անում կրոնափոխ լինել` որպես համատեղ ապագայի «երաշխիք», իսլամացված հայերի մեջ արդեն իսկ 2 բիրեջիքցի հայ կար: «Դիակները լողում էին Եփրատ գետում» Հայտնի չէ` Մյուսլյում Գյուրսեսի ընտանիքի արմատները արդյո՞ք ծագում են այդ իսլամացված գերդաստաններից, սակայն 100 տարի առաջ տվյալ բնակավայրի ամենալավ բնութագրումը տվել է Հալեպում Գերմանիայի հյուպատոս Վոլտեր Ռյոսլերը, ըստ որի. «Հուլիսի 17-ին ինձ հասած տեղեկության համաձայն` 25 օր շարունակ Ռումքալեում, Բիրեջիքում և Ջերաբլուսում Եփրատ գետում լողացող դիակներ են նկատվել: Այդ բոլոր դիակները եղել են նույն ոճով` մեկը մյուսին կապված վիճակում: Այդ հանգամանքը մատնանշում է, որ տվյալ անձինք ոչ թե պատահաբար են սպանվել, այլ` պաշտոնյաների կողմից պատրաստված ընդհանուր ոչնչացման ծրագրի միջոցով… Մի քանի օր անց վերստին սկսել են դիակներ նկատվել, որոնց թիվն ավելի մեծ էր: Այս անգամ խոսքը գնում էր հիմնականում կանանց և երեխաների դիերի մասին»:  

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am