«Նման հայտարարությունները համարում ենք հայ ժողովրդի հանդեպ ատելություն առաջացնելու փորձ». Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

«Комсомольская правда» ռադիոյի երկու թողարկումների ընթացքում ռուսաստանցի լրագրող Միխայիլ Լեոնտևի և քաղաքական գործիչ Միխայիլ Յուրիևի անամոթ արտահայտությունների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները շարունակում են մնալ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, և, մասնավորապես, Հայաստանի համար դաշնակիչ Ռուսաստանի, որի պաշտոնական դիրքորոշումը արտացոլված է տարբեր հայտարարություններում: Եվ չնայած հայտարարություններում նշված հստակ ձևակերպումներին, ռուսական հասարակության որոշ ներկայացուցիչներ, պարզ է՝ որ կողմերից ներկայացված, որոշել են խայտառակ կերպով խեղաթյուրել մեր երկրի ներքաղաքական իրադարձությունների էությունն ու դրանք ներկայացնել իրենց համար «լիովին շահավետ» լույսի ներքո՝ այդպիսով փորձելով սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև: Մասնավորապես, խոսքը գնում է ռուսաստանցի լրագրող Միխայիլ Լեոնտևի և քաղաքական գործիչ Միխայիլ Յուրիևի անամոթ հայտարարությունների մասին, որոնք վերջիններս հնչեցրել են «Комсомольская правда» ռադիոյի երկու թողարկումների ընթացքում (ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները), որոնք ոչ միայն առաջացրին խորը վրդովմունք Ռուսաստանի հայ համայնքի շրջանում, այլև ամբողջ Հայաստանի տարածքում: Լեոնտևը և Յուրիևը, որոնք սխալմամբ իրենց համարում են պատմության և հայ-ռուսական հարաբերությունների փորձագետներ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց գնահատականներում ոչ միայն անցան թույլատրելի սահմանը, այլև թույլ տվեցին իրենց խոսել ամբողջ ժողովրդի և հայ-ռուսական հարաբերությունների մասին ամենացինիկ և վիրավորական կերպով: Մենք նման հայտարարությունները համարում ենք հայ ժողովրդի հանդեպ ատելություն առաջացնելու և հայ-ռուսական բարեկամության և դաշնակցային հարաբերություններին վնաս հասցնելու փորձ: Կարծում ենք, որ այս ամոթալի հռետորությունն ինքնին խոսում է այն մասին, որ հասարակության նման ներկայացուցիչները հանդիսանում են սպեկուլյատորներ, և նրանք այլ կերպ չեն կարող կոչվել: Իհարկե, նման հայտարարություններին կարելի է պատասխանել նույնքան ամոթալի եղանակով՝ օգտագործելով անգամ ավելի վատ վիրավորանքներ, բայց, բարեբախտաբար, մենք «լեոնտևներ» և «յուրիևներ» չենք, որոնք դեռ պատասխան են տալու հայ ժողովրդի հասցեին հնչեցրած յուրաքանչյուր բառի համար: Վստահ ենք, որ մեր ռուսաստանցի գործընկերները և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինները, ում մենք արդեն դիմել ենք, լիարժեք և օբյեկտիվ գնահատական կտան այդ հայտարարություններին»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am