Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան պայքարը նոր է սկսվում

Այլեւս կասկած չկա, որ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետի պաշտոնում:Սակայն դրանով ինչպես ասում են կինոն չի ավարտվի, այլ նոր կսկսվի: Այդպես է երեւում է ՀՀԿ-ում տիրող տրամադրություններից: Այսպիսով՝ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանի ծրագրային հաջորդ կետը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. «Կարծում եմ, այս իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, եթե արտահերթ ընտրություններ տեղի չունենան», - խորհրդարանում նորից պնդեց վարչապետի թեկնածուն: Եւ իսկապես, եթե տեղի չունենան արտահերթ ընտրություններ, ապա մեկ տարի հետո ՀՀԿ-ն Սահմանադրության համապատասխան դրույթի համաձայն վարչապետին անվստահություն կհայտնի եւ ահա կավարտվի կինոն: Իսկ արտահերթ ընտրություններով Փաշինյանը կարող է վերցնել նաեւ խորհրդարանական մեծամասնությունը, կամ գոնե մի քանի անգամ ավելի շատ մանդատ, քան այսօր իր թիմն ունի ԱԺ-ում: Բազմիցս ենք խոսել ԱԺ-ն ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավական մեխանիզմների մասին, որոնք են՝ խորհրդարանը երկու անգամ չի ընտրում վարչապետ կամ չի հաստատում վարչապետի ներկայացրած ծրագիրը: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը վստահություն հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար կան սահմանադրական մեխանիզմներ, թե որոնք են դրանք, նա չմանրամասնեց: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ինքը ծրագիր է ներկայացնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Իրենք իրենց պատկերացումներն ունեն, բայց քաղաքական դաշտի կողմից անհանգստություններ են հնչում. «Եթե մենք ուզում ենք հավասար պայմաններ ապահովել, ապա պետք է այնպես անենք, որ քաղաքական դաշտը պատրաստվի այդ իրադարձությանը: Մենք մտածում ենք, որ երկու ամսվա ընթացքում է պետք անել ընտրությունները, բայց այս թեման քննարկելի ենք համարում: Այդ ժամկետները կարող են մի փոքր հետաձգվել, բայց տրամաբանության սահմաններում: Մեկ տարին շատ երկար ժամկետ է: Կան ուժեր, որոնք համարում են, որ մեկ տարին լավ ժամկետ է, բայց ամեն դեպքում, հարցը քննարկելի է, բոլոր փաստարկները պետք է կշռել»: Մինչ այդ Փաշնյանի սցենարով ընտրական օրենսգիրքը կփոփոխվի: Փոփոխվելու են ԸՕ-ի մի շարք դրույթներ, այդ թվում նաեւ հանվելու է ռեյտինգային ընտրակարգը: ԸՕ-ն, ըստ Նիկոլ Փաշինյանի, երաշխավորելու է ընտրությունների արդարությունը եւ թափանցիկությունը: Սակայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հօդս ցնդեցրեց Փաշինյանի հույսերը:Արտահերթ ընտրությունների անցկացումը Շարմազանովի խոսքով պատվերով համերգ չէ, որ ով երբ ցանկանա, արտահերթ ընտրություն անի: «Կա Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված է, թե ինչպես կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների: Եթե մայիսի 8-ին մենք ընտրում ենք վարչապետ, իսկ ես գրեթե 100 տոկոսով համոզված եմ, որ մենք ունենալու ենք վարչապետ, արդեն արտահերթ ընտրությունների գնալ չենք կարող: Եթե վարչապետը բերում է կառավարության ծրագիր, և այդ ծրագիրը ստանում է օժանդակություն, այդ դեպքում էլ արտահերթ ընտրությունների չենք կարող գնալ: Իրենք էլ օրակարգ են բերում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարց, իսկ դա ոտքի վրա քննարկելու հարց չի: Պետք է նստենք, քննարկենք: Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որտեղ փոփոխությունների համար պահանջվում է պատգամավորների 3/5-ի ձայների առկայություն: Լինելու են դեբատներ: Ամեն ինչը պետք է իրականացնենք ըստ ժամանակացույցի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Որեւէ մեկը չէր սպասում, թե ՀՀԿ-ում սեփական ձեռքերով ինքնասպանություն կգործեին , կհամաձայնեն փոխել նշված օրենքները,մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային համակարգից, որի միջոցով իշխող ուժը վերջին ընտրությանը ապահովեց իր վերարտադրությունը: Իսկ սահմանադրական օրենքների քվեարկության համար,այո, պահանջվում է 63 ձայն, այնինչ 105 պատգամավորներից 58-ը ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: Ստացվում է, որ ՀՀԿ-ն կընտրի Փաշինյանին ու 20 օր հետո, երբ վարչապետը ներկայացնի իր ծրագիրը, կմերժի այն՝ ճանապարհ բացելով դեպի արտահերթ ընտրություններ: Ինչը քիչ հավանական է, ՀՀԿ-ն այսքան կարճ ժամանակում չի գնա ժողովրդի դեմ առճակատման՝ հասկանալով, որ նման սցենարի դեպքում Հայաստանի փողոցներում կրկին տեղ ու դադար չի լինի: Ամենայն հավանականությամբ մեկ տարի հետո վարչապետին անվստահություն կհայտնի, եթե իհարկե, մինչ այդ կարողանա պահպանել խորհրդարանական մեծամասնության կարգավիճակը: Երբ Փաշինյանը կստանա իրական իշխանություն՝ ստանձնելով վարչապետի պաշտոնը, գուցե նոր կառավարությունը կարողանա դե ֆակտո իր կողմը տանել բազմաթիվ ՀՀԿ-ականների: Այնպես որ առաջիկա ամիսներին նոր է սկսվելու Փաշինյան-Սերժ Սարգսյան պայքարը: Պատահական չէ, որ Շարմազանովն այսօր շեշտեց, որ Սերժ Սարգսյանը մնալու է կուսակցության ղեկավար: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am