Facebook-ի հեղափոխությունը, Գանդին ու Նիկոլի մերժումը. Աշխարհի մամուլը՝ Հայաստանի մասին

Զգոն մնալ, բայց դադարեցնել բողոքի ակցիաները Արևմտյան և ռուսաստանյան մամուլը հեղեղված է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին վերլուծություններով ու մեկնաբանություններով: «The Washington Post»-ի մեկնաբան Էմի Ֆերիս-Ռոտմանի խոսքով, 42-ամյա խարիզմատիկ ժողովրդավարամետ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված մոտ 150 հազար աջակիցներին հորդորել է զգոն մնալ, բայց դադարեցնել բողոքի ակցիաները, քանզի հանրապետական օրենսդիրները նկատել են տվել, որ չեն խոչընդոտի իր ընտրությանը վարչապետի պաշտոնում: Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ շարժումը չունի աշխարհաքաղաքական օրակարգ և միակ նպատակը կոռումպացված ռեժիմի տապալումն է, հայտնում է azatutyun.am-ը: Ռուսաստանը կաշխատի հաղթող կողմի հետ The Wall Street Journal-ը վկայակոչում է Վաշինգթոնում տեղակայված Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անտոն Լավրովին, ով ասել է, թե «Ռուսաստանն ընդամենը կարող է այս պարագայում խաղաղության և զսպվածության կոչեր հնչեցնել և պատրաստ կլինի աշխատել հաղթող կողմի հետ»: The Wall Street Journal-ը նաև նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ներսում կամ արտասահմանում բողոքներ հայտնողներին մշտապես անվանել է վտանգավոր և ապակառուցողական տարրեր: Գանդիից մինչև Facebook «Գանդիի դեղատոմսով» վերնագրած վերլուծությունում РБК ռուսաստանյան լրատվական կայքի վերլուծաբանները նշում են, որ մայիսի 2-ին ՀՀԿ-ն խոստացավ սատարել ցանկացած թեկնածուի, մինչդեռ մեկ ամիս առաջ ոչ ոք, այդ թվում Փաշինյանը, նման բան չէր պատկերացնի: Նա բողոքի շարժումը ստեղծել է հայերի մեծ մասի համար հասկանալի գաղափարի՝ Սերժ Սարգսյանին մերժելու վրա: Այդ տրամադրությունը հենց Սարգսյանն է խթանել: Նա խախտել է հանրային պայմանագիրը, առաջարկել է ստեղծել խորհրդարանական երկիր՝ խոստանալով վարչապետ չառաջադրվել, ու խաբել է: «Այդպես չի կարելի, սա Կովկաս է»,- նշել է վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը: «Շնորհակալություն պետք է հայտնենք Մարկ Ցուկերբերգին»: Մինչդեռ, РБК-ի փոխանցմամբ, բողոքի ակցիաները կազմակերպելու հիմնական գործիքը Facebook-ն է: Մինչև այդ առավել տարածված սոցցանցը Հայաստանում «Одноклассники»-ն էր, որի օգտատերերի զգալի մասը 40 տարեկանից մեծ է: Փաշինյանը Facebook-ով դիմել է նախևառաջ երիտասարդներին: Ապա շարժմանը միացել են նաև Twitter-ի, Telegram-ի և Instagram-ի օգտատերերը: «Այս հեղափոխության համար պետք է շնորհակալություն հայտնենք Մարկ Ցուկերբերգին, առանց Facebook-ի հաղթանակ չէր լինի», - РБК-ին փոխանցել է բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից հուշանվերների խանութների ցանցի սեփականատեր Մովսես Հովսեփյանը: Ոչ թե հետևիր, այլ միացիր պայքարին РБК-ն վկայակոչում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին, ով ուշադրություն է հրավիրում մի պարադոքսի վրա՝ Փաշինյանը համոզում էր մարդկանց online-ից գնալ offline՝ ցույցերին և երթերին համացանցով հետևելու փոխարեն դուրս գալ փողոցներ ու միանալ պայքարին: «Նախկինում դա նման էր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելուն․ մարդիկ տանը նստած հեռարձակումն էին նայում: Նախկին ակցիաներին համացանցով հետևել են հարյուր հազարավոր օգտատերեր, հիմա դիտում են տասնյակ հազարներ, քանի որ մեծ մասը գնում է փողոց, որ լսի բողոքի լիդերի խոսքը», - ասել է Մարտիրոսյանը: «Ռուսաստանը և Հայաստանը չեն միջամտի մեկը մյուսի ներքին գործերին» «Մենք բոլոր դեպքերում կհաղթենք», - հայտարարել է Փաշինյանը «Коммерсант» ռուսական պարբերականի թղթակցին: Վերջինս, բնականաբար, անդրադարձել է ռուսներին հետաքրքրող հայ-ռուսական կապերի թեմային: Պատասխանելով «Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի արձագանքը Հայաստանի զարգացումներին» հարցին, Փաշինյանն ասել է. - «Շատ նորմալ, լավ, մեզ հավաստիացրել են, և մենք ունենք այդ տպավորությունը, որ ռուսները հարգում են շարժումը և հայ ժողովրդի տեսակետը»: Ապա բողոքի շարժման առաջնորդը հավելել է. - «Մենք չենք միջամտելու Ռուսաստանի գործերին, Ռուսաստանը՝ մեր: Մենք ոչ հիմա, ոչ de jure հաղթանակից հետո չենք միջամտելու, Ռուսաստանն էլ չի միջամտի, մենք միասին քննարկելու ենք բացառապես արտաքին քաղաքականության հարցեր»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 76 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am