Որքան գումար է հատկացրել Ադրբեջանը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի նախագծի ֆինանսավորման մեկնարկից ի վեր հատկացրել է 588.2 միլիոն դոլար (2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով)։ SOFAZ-ի հրապարակմամբ՝ Ադրբեջանի ու Վրաստանի կառավարության միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանի Միջազգային բանկի միջոցները փոխանցվել են «Մարաբդա-Կարծախի երկաթուղի» ընկերությանը, որը ստեղծվել է Մարաբդա-Թուրքիայի սահման երկաթուղու հատվածի ու համապատասխան ենթակառուցվածքային օբյեկտների նախագծման կառուցման, վերակառուցման ու շահագործման համար։
