Հեղափոխությունը Հայաստանում միայն առաջին քայլն էր՝ երկրի նոր ապագան կերտելու գործում

Մի քանի շաբաթ տեւած լարված բողոքի ցույցերից հետո փողոցները Երեւանում այս օրերին հանգիստ են։ Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել ցույցերը, երբ կառավարող Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ կպաշտպանի նրա թեկնածությունը։ «Ամերիկայի ձայն»-ի կենտրոնական լուրերի բաժինը գործակալության բոլոր լեզվական ծառայությունների համար պատրաստած հաղորդման մեջ պատմում է, որ բողոքի ցույցերը Հայաստանում հիմնականում անցան առանց բռնությունների, եւ այժմ հասել են մի կետի, որից հետո գալիս են նոր կառավարության ձեւավորման ու Հայաստանի համար նոր ապագա կառուցելու ուղիները։

Ինչպես Երեւանի քաղաքացիներն են ասում, իրենց այս օրերին թվում է, որ ապրում են մեկ այլ Հայաստանում։ «Եվ հուսով ենք, որ նոր կառավարությունը, նոր առաջնորդը կփորձեն ամեն ինչ անել ժողովրդի համար, այնպես որ՝ մարդիկ ունենան արժանապատիվ կերպով ապրելու հնարավորություն»։ Ցուցարարները, ըստ IHS Markit Risk կենտրոնի վերլուծաբան Լիլիթ Գեւորգյանի, չունեն մեծ ռազմավարություն, սակայն իրենց ուժն են ներդնում հանուն փոփոխությունների։ «Հաջորդ քայլն Ընտրական օրենքում բարեփոխումներ իրականացնելն է։ Դրանից հետո ամենամեծ խնդիրը, կամ խոչընդոտը կամ էլ պայքարը ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է»։ Գեւորգյանն այս հեղափոխությունը համարում է միայն նախնական քայլ։ «Մարդիկ դուրս եկան բողոքելու ու պարզապես ասելու, որ այս համակարգը չի կարողանում հոգալ երկրի հիմնական կարիքները, բողոքելու, որ պետությունը չի կարողանում վերահսկել օլիգարխներին, փակել հարստության ու աղքատության միջեւ ճեղքվածքը, երբ ամեն երրորդ հայաստանցին օրական վաստակում է միայն երկու դոլար եւ ապրում աղքատությունից ավելի ծանր պայմաններում»։ Այդ աղքատությունը հստակ երեւում է Երեւանից դուրս։ Մայրաքաղաքից միայն 60 կմ հեռավորության վրա գտնվող Լուսագյուղը մի օրինակ է, որտեղ չկա աշխատանք, որտեղ մարդիկ արտադրանք են տալիս միայն ընտանիքի օրական կարիքները հոգալու համար, գյուղ, որտեղ տների մեկ երրորդը դատարկ է։ Գյուղի բնակիչներից Սամվել Զախարյանն էլ այն երիտասարդներից մեկն է, որոնք ամեն օր հասնում էին Երեւան՝ բողոքելու ընդդեմ իշխանությունների, բողոքի հզոր ցույցեր, հանրահավաքներ ու երթեր, որոնց արդյունքում ընդդիմությունը շուտով կարող է վերցնել իշխանության ամենակարեւոր օղակը։ Սակայն քաղաքական ու իրավական այն խնդիրները, որոնք կանգնած են դեպի փոփոխություններ տանող ճանապարհին, հուշում են, որ հեղափոխությունը միայն առաջին քայլն էր Հայաստանի նոր ապագան կերտելու գործում։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am