«Ես շարժման տղա եմ, ինձ մի հատ կուկլա պաշտոն է հասնում». Ե՞րբ կհաղթի հեղափոխությունը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հեղափոխությունը հաղթել է» արտահայտությունն ինձ չափից դուրս լավատեսական է թվում: Եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա անգամ այդ դեպքում ես չէի շտապի արձանագրել հեղափոխության հաղթանակը: Հաջողության մասին հնարավոր կլինի խոսել այն դեպքում, եթե մենք կարողանանք ավելի լավ պետություն եւ հասարակություն ունենալ: Քանի որ այս ամենը մենք արդեն անցել ենք, ինձ թույլ կտամ երկու նկատառում հայտնել: 1. Պետք չէ սպասել արագ արդյունքների: Մայիսի 8-ից հետո (եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի) հազարավոր մարդիկ, որոնք այս 25 տարվա ընթացքում առնչվել են անարդարությանը, կամ կարծում են, որ առնչվել են, գալու են կառավարության շենքի մոտ իրենց արդար կամ անարդար պահանջներով: Կամ ավելի զարգացածներն այդ պահանջները ձեւակերպելու են «բաց նամակների» տեսքով: Մեր քաղաքացիների մեծ մասը իրավամբ չի հավատում ինստիտուտներին՝ դատախազությանը, ոստիկանությանը, առաջին հերթին, իհարկե՝ դատարանին, նրանք իրենց հույսը կապում են երկիրը ղեկավարող անհատի հետ, առավել եւս այս պարագայում, երբ նրան վստահում են: Համոզել մարդկանց, որ նրանք, այնուամենայնիվ, դիմեն համապատասխան պետական մարմիններին, այս պահին, ինձ թվում է, հնարավոր չէ: Բնականաբար, պետք է փոխվեն այդ ինստիտուտները: Կասկածում եմ, որ դա հնարավոր է մի քանի օրում անել, եւ այդ առումով քաղաքացիները պետք է, կարծում եմ, մի փոքր համբերատար լինեն: Բայց որ այդ ինստիտուտները հնարավոր է փոխել, չեմ կասկածում: Փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր ազնիվ, բարի, իրար նկատմամբ հարգանքով եւ սիրով լցված մարդիկ, մնում է, որ նրանք իրենց աշխատավայրերում նույնպես դրսեւորեն այդ գովելի հատկությունները: Ինչպես դա անել՝ մասնագետները կասեն, միջազգային փորձն էլ կա: 2. Պետության համար «շարժման տղերքը» ոչնչով ավելի լավը չեն, քան մնացած քաղաքացիները: «Ես շարժման տղա եմ, ես պայքարել եմ, զրկանքներ եմ կրել, բերման եմ ենթարկվել, ուրեմն ինձ մի հատ կուկլա պաշտոն է հասնում»՝ այդ տրամաբանությունը բերում է տխուր հետեւանքների: Տասնամյակների փորձը ցույց է տալիս` «շարժման տղերքից» շատերը 2-3 տարում կարող են դառնալ ճիշտ այնպիսի կերպարներ, որոնք մերժվել են հեղափոխության ժամանակ: Այդ նույն տրամաբանության մեկ այլ դրսեւորում է՝ «էս տղեն մեր թիմից է, մենք չենք կարող նրան պատժել» արտահայտությունը: Կամ էլ մեկ այլ տարբերակ՝ «դու ո՞ւր էիր, երբ ես ճամփա էի փակում»: Հեղափոխական ռոմանտիկան հաճախ վերածվում է փոխարժեքի, որը, ինչպես ասում են, կապիտալիզացիայի է ենթարկվում միանգամայն պրագմատիկ եղանակներով: Ոչ մեկի բարձր տրամադրությունը չեմ ուզում փչացնել: Պարզապես հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ եւ դրանից հետո»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am