Սամվել Ալեքսանյանը մի լավ «թափ է տվել» Կորյուն Նահապետյանին. «Չափերիդ մեջ մնա»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների տվյալներով՝ գործարար Սամվել Ալեքսանյանը խիստ զայրացել է իր բարեկամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա: Ալեքսանյանին զայրացրել են Կորյունի «ագրեսիվ–հարձակողական» հարցերը Նիկոլ Փաշինյանին: ԱԺ հատուկ նիստին Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչպիսի իրավական հնարավորություններ է նա տեսնում երկրին սպառնացող արտաքին վտանգի առկայության իրավիճակում, եթե կառավարությունը հնարավորություն չունի զինված ուժերի կիրառման մասին հրաման տալ եւ այն իրավիճակում, երբ զինված ուժերի կողմից ռազմական դիմադրության շրջանակներում պետք է զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ կիրառվեն: Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Ձեր հարցն ինձ զարմացնում է, քանի որ 2 ժամից ավելի քննարկում ենք, որ պետության մեջ որոշումները պետք է ինստիտուցիոնալ բնույթ կրեն: Ես հիմա, ի գիտություն Ձեզ, ռազմագիտության 9–րդ դասարանի քննություն չեմ հանձնում եւ Դուք էլ պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս...»: Առհասարակ, գրեթե առանց բացառության, բոլոր ՀՀԿ–ականների մայիսի 1–ի ելույթները ասես Սերժ Սարգսյանին «սապոնվելու» համար էին, ոչ թե Նիկոլին նեղը գցելու: Մի հարցնող լինի, թե ինքը՝ Կորյունը, ինչքանո՞վ է տեղյակ երկրի զինված ուժերի «խոհանոցին»: Կոչումով լեյտենանտը քանի՞ անգամ է որպես հանձնաժողովի անդամ իր մոտ կանչել Ազգային անվտանգության ծառայության պետին, պաշտպանության նախարարին, ոստիկանապետին ու զեկույց պահանջել, որ այդպես «մեծ–մեծ բրդում է»: Սամվել Ալեքսանյանը, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ Կորյունը, նրա ելույթը ասոցացվում է իր անվան հետ եւ նրանից պահանջել է այսուհետ «չափերի մեջ մնալ» եւ Պապից ավելի կաթոլիկ չերեւալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am