«Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է։ Նա ինքն է ընտրում Դեմքերին». Ավետ Բարսեղյան
Երգերի խոսքերի հեղինակ, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով երեկ ինստագրամի իր էջում գրառում էր կատարել և օգտատերերի քնադատություններին արժանացել, նոր գրառմամբ է հանդես եկել․ «Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ,որ ներկա կամ բացակա ստանաս։ Գնացք չէ, որից ուշանաս կամ շուտ նստես։ Հեղափոխությունը քննություն է Հոգու Տեսակի Ընկերության Խոսքի ու լռության Հավատքի ու մտքի։ Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է։ Նա ինքն է ընտրում Դեմքերին,ովքեր անցնում են Ժամանակի փորձությունը։ Մեկնաբանություն գրելը երբեք չի դառնա Մասնագիտություն։ Ու էլի Մեծն Ժամանակն է որոշելու Ում անունները,Որ Էջում և Ինչ տառերով գրի... Աստված,աղոթիր Մեզ համար։ Սեր,վերադարձիր Հայաստան ,քո անունից Ատելությունն Է Փորձում խոսել....»։
