Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետին՝ լուծարելու թիվ 11 դպրոցի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հորդորելով նրան լսել և կատարել թ. 11 դպրոցի աշակերտների ծնողների պահանջը՝ կապված դպրոցի տնօրենի գործողությունների հետ՝ լուծարելով նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը: Խմբակցության հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Հարգելի՛ պարոն Մարգարյան, Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11 դպրոցի աշակերտներն ու ծնողները և 110 մանկավարժներ իրենց ստորագրություններով պահանջում են լուծել դպրոցի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, որովհետև նրան այլևս չեն վստահում իրենց երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը ստորև նշված մի շարք պատճառներով: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի 19-րդ հոդվածում սահմանվում են ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի մասնակիցները, որոնց մեջ առաջին տեղում սովորողն է, երկրորդում՝ ծնողը, ապա մանկավարժական աշխատողներն ու վերջում՝ վարչական աշխատողները: Օրենքով ամրագրված այս հաջորդականությունը պատահական չէ, երեխաների կրթության սահմանադրական իրավունքի իրացնողները՝ մանկավարժները, աշխատավարձ են ստանում այս գործընթացին մասնակցելու համար, իսկ տնօրենն էլ աշխատավարձ է ստանում երեխաների սահմանադրական իրավունքը Սահմանադրության և ՀՀ օրենքների տառին ու ոգուն համապատասխան կազմակերպելու համար: Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետում ամրագրված հանրակրթության նպատակների մեջ ամենակարևոր կետը ապագա քաղաքացու ձևավորումն է, այն քաղաքացու, ով օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, իրավունք ունի ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները, որը ենթադրում է նաև այն պաշտպանելու իրավունք: Դա էլ փորձել են իրականացնել սովորողները, մանկավարժները, սակայն քանի որ տնօրենը դպրոցում չի ապահովում օրենքով պահանջվող ժողովրդավարական կառավարման սկզբունքները («Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5, կետ 3), որոնց պարզապես չի տիրապետում, այլ կառավարում է իրեն հատուկ հակաօրինական մեթոդներով: Դուք պարտավոր եք լսել նրանց ու կատարել այդ պահանջը: Պարտավոր եք լսել նաև ծնողների ու աշակերտների պահանջին միացած 110 մանկավարժներին, ովքեր այդ պահանջն ամրագրել են իրենց ստորագրություններով: Կից ներկայացնում եմ ստորագրություններով ամրագրված այդ պահանջը: Հարգանքով՝ «ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆ»

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am