Թեժ գիծը ստացել է 1640 հեռախոսազանգ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տոնական օրերին երևանցիների բարձրացրած խնդիրներին հնարավորին արագ արձագանքելու համար դեկտեմբերի 31 -ից մինչև հունվարի 7-ը Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարները գործել են շուրջօրյա ժամանակացույցով. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ըստ այդմ, այդ օրերին ստացվել է 1640 հեռախոսազանգ, որոնք անմիջապես փոխանցվել են ոլորտների պատասխանատուներին և ստացել համապատասխան ընթացք:
