Արմեն Սարգսյանը Թևան Պողոսյանին նշանակել է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Թևան Պողոսյանին հասարակական հիմունքներով ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Թևան ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»: Թևան Պողոսյանը ծնվել է 1972թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում: 1996թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետը: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ: Ճարտարագիտության մագիստրոս: 1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Արվեստների մագիստրոս: 1996-1997թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի վաճառքի եւ պահուստների վարչության մասնագետ, 1997թ` ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի վերլուծության եւ մեթոդաբանության բաժնի պետ: 1997-1999թթ. աշխատել է ԼՂՀ ԱԳՆ` ԱՄՆ-ում ԼՂՀ հանրային գործերի գրասենյակի տնօրեն (Վաշինգտոն): 1999-2000թթ.` «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ մարկետինգի եւ վաճառքի բաժնի ղեկավար: 2000-2012թթ.` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն: 2001-2012թթ.` Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն: 2002թ. դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: 2012թ. հոկտեմբերի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով (2012թ., ՊՆ): Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի հինգ զավակ:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am