Բանկը թալանած գնդապետը միայնակ չի գործել. այլ աղմկալի բացահայտումներ կլինեն. armlur.am

Երեկ` 15:00-ի սահմաններում, ավազակային հարձակում է իրականացվել HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղի վրա: Իսկ ավազակային հարձակում իրականացնողը ոչ ավել, ոչ պակաս եղել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, գնդապետ Դանիել Դանիելյանը: Նա դեմքը փակված վիճակում, որսորդական հրացանով, դանակով եւ նռնակով ներխուժել է HSBC բանկ: Նախ կրակել էր առաստաղին եւ պահանջել գումար: Բանկի անվտանգության աշխատակիցը նրան ուղեկցել էր դեպի այն տարածք, որտեղ գտնվում է գումարը: Ու մինչ աշխատակիցները գնացել են գումարի հետեւից, բանկում պահպանություն իրականացնող ոստիկանության ՊՊԾ ջոկի հրամանատար Արա Շախգուլյանը, ինչպես նաեւ անվտանգության 19-ամյա եւս մեկ աշխատակից ձեռնամարտի են բռնվել գնդապետի հետ: Ձեռնամարտի ժամանակ էլ գնդապետը դանակով մի քանի անգամ հարվածել է անվտանգության աշխատակցին, որը տեղում մահացել էր: Նա նաեւ հասցրել էր մարմնական վնասվածքներ հասցնել Շախգուլյանին: Ավելի ուշ երկրորդ բոթը լսվեց, բժիշկներին չհաջողվեց փրկել ոստիկանության սպա, երկու երեխաների հորը` Արա Շախգուլյանին, վերջինս մահացավ: Կատարվածից հետո գնդապետ Դանիելյանը վերցրել է գումարները եւ որոշել փախչել: Գնդապետ Դանիելյանը փորձել էր գողանալ մոտ 15 միլիոն դրամ: Սակայն բանկից մի քանի մետր հեռավորության վրա ոստիկանների եւ քաղաքացիների համատեղ ջանքերով բռնվել է: Նույնիսկ տեսանյութում երեւում էր, թե ինչպես են քաղաքացիները զայրացած, նրան ոտքերով խփում: Ավելի ուշ, երբ հրապարակվեցին ձերբակալվածի նկարները, նրա դեմքին երեւում էին լուրջ վնասվածքներ, կապտուկներ: Նկատենք, որ դեպքից հետո իրավապահները ինքնաձիգներով շրջապատել էին բանկին հարակից տարածքը, այդ թվում՝ բանկին մոտ գտնվող շենքերի մուտքերը, սկսվել են ստուգումներ: Կասկածներ կային, որ գնդապետը միայնակ չի եղել, այլ նրան դրսում սպասողներ են եղել: Առայժմ ոստիկանությունը չի հայտնաբերել որեւէ մեկին: Ի դեպ, տեսակետ կա, որ առաջիկայում նրա՝ ոստիկանական գործունեության մասով եւս այլ աղմկալի բացահայտումներ լինեն: Հետաքրքիր է՝ ի՞նչն է դրդել ոստիկանության գնդապետին ավազակային հարձակում կատարել` սպանելով երկու ոստիկանների: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց նրա ունեցվածքի հայտարարագիրը, եւ պարզեցինք, որ նա ունի երկու անշարժ գույք, բացի այդ` ունեցել է 5 մլն դրամ գումար, իսկ եկամուտն էլ կազմել է 4 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Իսկ ահա տարեկան հայտարարագրի համաձայն` գնդապետը ներկայացրել է 6 մլն ռուսական ռուբլու արժեթղթեր, 6 մլն դրամի միջոց, իսկ մեկ տարվա եկամուտն էլ կրկին կազմել է 6 մլն դրամ: armlur.am

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am