ՀՀԿ-ից ովքե՞ր են Փաշինյանին ձայն տալու

Հանրապետական կուսակցությունը փրկում է ոտքի տակ ընկած արժանապատվությունը։ Մեկ օրվա մեջ ընդունելով Սերժ Սարգսյանի խոսքերի ճշմարտացիություն՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, իրենք սխալ», ՀՀԿ-ն դեմ քվեարկությունից հետո եւ կողմ-ից առաջ հայտնվել էր անհարմար դրության մեջ։ Եւ այսօր ԱԺ-ում պատգամավորները փորձում էին խմբագրել նախկին խոսքերը եւ իրավիճակից պատվով դուրս գալ, ի դերեւ հանելով այն քննադատությունները, որ իրենք չեն տարբերվում Փաշինյանից, ով փոխել է արտաքին քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումը։ Խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը ոչ ավել, ոչ պակաս կացնային հայտարարություն արեց՝ ասելով, որ ՀՀԿ-ն մայիսի 8-ին էլ է միասնական դիքորոշում դրսեւորելու, այսինքն դեմ է քվեարկելու, ինչպես երեկվանից հայտարարում են բազմաթիվ պատգամավորներ։ Հարցին, թե խմբակցության մեջ կլինեն պատգամավորներ, որոնք կո՞ղմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի: Ես խնդրում եմ այդ հարցերը թողեք մեզ, թե ինչպիսի որոշում կկայացնենք»: Նշենք, որ մայիսի 1-ին ԱԺ-ում չհաջողվեց վարչապետ ընտրել, քանի որ ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Դրանից հետո ՀՀԿ խմբակցությունը նոր որոշում է կայացրել, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլում իրենք թեկնածու չեն առաջադրի եւ կաջակցեն, որ պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացված թեկնածուն ընտրվի:Սակայն երեկվանից մենք լսում ենք միայն դեմ քվեարկողների մասին, սկսած կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, քարտուղար Գագիկ Մելիքյանից, Արտաշես Գեղամյանից ու Հայկ Բաբուխանյանից մինչեւ անկուսակցական Գեւորգ Կոստանյան։ Վերջինինիս լրագրողները հիշեցրեցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է՝ Մարտի 1-ը բացահայտելու համար, դուք մտահոգություններ չունե՞ք՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Ոչ, չունեմ մտահոգություն, իսկ ձեր ենթադրությունները, անկեղծ ասած, բացարձակ հիմնազուրկ են, մի քիչ զուսպ եղեք ձեր գնահատականների մեջ»: Նշենք, որ Փաշինյանին սատարելու մասին հայտնել են նրա ղեկավարած «Ելք» խմբակցությունը, «Ծառուկյան» ու «Դաշնակցություն» խմբակցությունները։ Միասին նրանք 45 պատգամավոր ունեն, եթե հաշվի առնենք Փաշինյանին, որը չի կարող ինքն իրեն սատարել, և Աղվան Վարդանյանին, որը դեմ է Փաշինյանին։ Վարչապետ ընտրվելու համար նա պետք է 53 քվե ստանա։ Այսպիսով, ընտրվելու համար Փաշինյանին ութ ձայն է պետք ՀՀԿ-ից։ Սակայն կուսակցությունում դեռ չեն հայտնում` ովքեր են կողմ քվեարկելու։ Երկու օրերի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավորների հրապարակային հայտարարությունների հիման վրա կարելի է միայն արձանագրել, որ ՀՀԿ-ից առնվազն չորս ձայն արդեն Փաշինյանն ունի։ Նրանք են պատգամավորներ Կնյազ Հասանովը՝ քրդական համայնքի ներկայացուցիչ, Արսեն Միխայելովը՝ ասորական համայնքի պատգամավոր, Ֆելիքս Ցոլակյանը, որը ՀՀԿ խմբակցությունից միակն էր, ով առաջին փուլում կողմ քվեարկեց եւ Սամվել Ալեքսանյանը։ Վերջինս լրագրողներին ասել է, որ ինքը ժողովրդի թեկնածուի կողքին է ու նրան է քվեարկելու, նրան չի վախեցրել Փաշինյանի հայտարարությունը, որ վերացնելու է մոնոպոլիաները․«Թող վերացնի, ես մենակ ուրախ կլինեմ» ասել է Ալեքսանյանը։ Արդեն երեւում է, որ ՀՀԿ-ն կպնդի իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ դեմ է Փաշինյանին, սակայն անհրաժեշտ թվով պատգամավորների կուղղորդի, որպեսզի չտապալվի ընտրությունը։ Անի սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am