Սենատորի թեկնածուն սպանվել է
Դոմինիկանյան Listin Diario. թերթի էլեկտրոնային տարբերակը հայտնում է,որ Դոմինիկանյան հանրապետությունում սպանվել է Ժամանակակից հեղափոխական կուսակցությունից (ԺՀԿ) սենատորի թեկնածու Մաթեո Աքինո Ֆեբրիլյեթը,այն բանից հետո երբ «Էլ Լագո» ռեստորանում փորձել է հանգստացնել քաղաքական բանավեճի մասնակիցներին: Բանավիճողները Բլաս Պերալտան ու Էդվարդ Մոնթասն էին ԺՀԿ-ից: Ֆեբրիլյեթը Մոնթասի հետ միասին դուրս է եկել ռեստորանից, որ գնա ոստիկանական բաժանմունք՝ հաղորդում տալու: Բայց ճանապարհին երկուսի վրա էլ կրակել են: Ֆեբրիլյեթը մահացել է տեղում, իսկ նրա օգնական Էլաին Մանյանան ու Մոնթասը վիրավորվել են: Ոստիկանության տվյալներով, մի քանի կասկածյալ արդեն ձերբակալվել է: Երկրի նախագահ Դանիլո Մեդինան ցավակցություն է հայտնել Ֆեբրիլյեթի մահվան կապակցությամբ, ասելով որ նա մեծ ավանդ է ունեցել կրթության ոլորտում:
